Հետևեք մեզ։

Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին. Էրդողան

11:20, 05 հուլիս 2025
Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին. Էրդողան

Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Ինչպես փոխանցում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան սպասում է համաձայնագրի ստորագրմանը, որը, նրա ձևակերպմամբ, «կբավարարի Բաքվի օրինական պահանջները»։