Հետևեք մեզ։

Տավուշի մարզում 3 երիտասարդ դանակահшրված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

12:04, 05 հուլիս 2025
Տավուշի մարզում 3 երիտասարդ դանակահшրված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Իջևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ։

Պարզվել է, որ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ 21-ամյա Էրիկ Թ․-ն, 21-ամյա Գոռ Պ․-ն և 20-ամյա Տիգրան Ա․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Տավուշի քրեական և Իջևանի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզվել են, որ հունիսի 30-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Էրիկ Թ․-ի, Գոռ Պ․-ի, Տիգրան Ա․-ի, Տավուշի մարզի բնակիչներ 23-ամյա Էրիկ Մ․-ի, 25-ամյա Ռադիկ Մ․-ի և 23-ամյա Ժորա Մ․-ի միջև որի հետևանքով Էրիկ Թ․-ն, Գոռ Պ․-ն և Տիգրան Ա․-ն տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։