Հետևեք մեզ։

Սահմանադրության տոնը այն ժամանակ ենք նշելու տոնին վայել ուրախությամբ եւ քաղցրությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին. Զուրաբյան

13:04, 05 հուլիս 2025
Սահմանադրության տոնը այն ժամանակ ենք նշելու տոնին վայել ուրախությամբ եւ քաղցրությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «Սահմանադրությունը ոչ այլ ինչ է, քան համազգային համաձայնություն պետության եւ ազգային սոցիումի վարվելակերպի խաղի կանոնների մասին:

Ով չի հարգում Սահմանդրությունը եւ խախտում է այն, նա չի հարգում համազգային այդ համաձայնության որեւէ մասնակցին, նա չի հարգում մերձավորին, հարեւանին, սովորական մարդկանց, ոչ սովորական մարդկանց, սեփական ազգին եւ պետությանը: Եթե կուզեք չի հարգում անգամ ինքն իրեն:

Երբ նման բան անում է պետության ղեկավարը, իմացիր, որ գործ ունես քեզ համար, քո պետության համար, քո ազգի համար ամենամեծ վնասարարի եւ թշնամու հետ: Հիրավի` ազգակործան պատուհասի հետ, քանի որ պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը:

Սահմանադրության տոնը այն ժամանակ ենք նշելու տոնին վայել ուրախությամբ եւ քաղցրությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին»: