Հակակոռուպցիոն կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի տրանսպորտային միջոցներին կապույտ առկայծող փարոսիկներով կահավորելու իրավասություն տրվեց։ Որոշումը կայացվեց այսօր կառավարության նիստում:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն օժտվել է քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու լիազորություններով, իսկ ՊԵԿ-ը նախկինում ներառված չի եղել այդ ցանկում։
Ցանկում ներառված չեն Անվտանգության խորհրդի անդամների և Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տրանսպորտային միջոցները:
Նշվում է, որ շտապ օգնության, հրդեհային, զինվորական, փրկարար ծառայությունների և իրավակարգի ու անվտանգության ապահովման մարմինների տրանսպորտային միջոցները համարվում են օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցներ, իսկ բոլոր տեսակի օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկները պետք է լինեն կապույտ:
Ցանկում առաջարկվում է լրացնել Անվտանգության խորհրդի անդամների և Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տրանսպորտային միջոցները՝ պայմանավորված նրանց բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ