Հետևեք մեզ։

Հյուսիսային պողոտայից ոստիկանական մեքենան առևանգողը վթարի է ենթարկվել և դիմել փախուստի

19:50, 05 հուլիս 2025
Հյուսիսային պողոտայից ոստիկանական մեքենան առևանգողը վթարի է ենթարկվել և դիմել փախուստի

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պողոտայում առևանգել է ոստիկանության համարանիշներով ու տարբերանշանով «Samand» մակնիշի ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանում: 


 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, առևանգողը ոստիկանական ավտոմեքենայով, ժողովրդին հայտնի «Կինոհայրենիքի» խաչմերուկում բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, ավտոմեքենան թողել ճանապարհի երթևեկելի գոտում և դիմել փախուստի: 

 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վթարված «Volkswagen»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը: