Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է TASS-ի թղթակիցը։
Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը։
Արտգործնախարարը կարմիր գորգով մտել է շենք, որտեղ նրան դիմավորել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան: Նրանց միջև կարճ զրույց է տեղի ունեցել, որը կնքվել է ձեռքսեղմմամբ։ BRICS-ի 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Բրազիլիայի նախագահությամբ: Օրակարգում ներառված են առողջապահության, առևտրի, ներդրումների, ֆինանսների, կլիմայի փոփոխության, արհեստական բանականության կառավարման, խաղաղության և անվտանգության ամրապնդման հարցեր: