Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:
Նախագծով առաջարկվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանել մասնավորեցման ենթակա պետգույքի ցանկից։
Մարզահամալիրը նախատեսվում է հիմնանորոգել և վերածել հավաքական թիմերի մարզման կենտրոնի, քանի որ Հայաստանում հավաքական թիմերի մարզումների համար նախատեսված մարզական հնարավորությունները խիստ սահմանափակ են։
Նախնական հաշվարկներով` փաստաթղթային և շինարարական աշխատանքները կավարտվեն 1-2 տարում, կպահանջվի 2 299 750 340 դրամ, որը ենթակա է վերանայման: