Հետևեք մեզ։

2022-ին 10 ոստիկան թմրանյութ օգտագործելու համար ազատվել է աշխատանքից. ՆԳ փոխնախարար

13:29, 01 հունիս 2023
2022-ին 10 ոստիկան թմրանյութ օգտագործելու համար ազատվել է աշխատանքից. ՆԳ փոխնախարար

2022 թվականին ունեցել ենք 10 ծառայողական քննություն, որի ընթացքում 10 ոստիկան թմրանյութ օգտագործելու համար ազատվել է աշխատանքից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

 

Ըստ փոխնախարարի՝ 2022-2023-ի կտրվածքով արդեն իսկ կա 6 քրեական վարույթներ քրեական հանցակազմերի տրամաբանության մեջ:

 

«Գտել ենք, որ ատեստացիայի շրջանակներում կկարողնանաք այս ֆիլտրի միջով անցկացնել համակարգը և թողնել մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ իրականացնում են իրենց պարտականությունները, և հավուր պատշաճի նրանց վարձատրել»,- ասաց փոխնախարարը: