Հետևեք մեզ։

«Միասնական Վարդենիս»–ի ղեկավարն ու Սոթքի ղեկավարը ձերբակալված չեն. նրանց հետ քննչական գործողություններ են կատարվում

12:37, 07 հուլիս 2025
«Միասնական Վարդենիս»–ի ղեկավարն ու Սոթքի ղեկավարը ձերբակալված չեն. նրանց հետ քննչական գործողություններ են կատարվում

Մամուլում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ այսօր առավոտյան ձերբակալվել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ նշված անձինք ձերբակալված չեն. նրանց մասնակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները