«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Այսօր գլխավոր դատախազն Ազգային Ժողովում մեր գործընկեր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկման ժամանակ այնքան խճճվեց, որ այլեւս չէր կարողանում պատգամավոր գործընկերներիս շատ հարցերին նույնաբովանդակ պատասխաններ տալ։ Մեր հարցերի պատասխաններից արձանագրելի է՝
.Իշխանության քարոզչական հիմնական թեզը, թե Սրբազան շարժման անդամները պատրաստվել են ավտոբուսներ այրել ՍՈՒՏ է։ Վարդապետյանը ստիպված էր ընդունել՝ նման փաստ չկա։
.ՍՈՒՏ է, որ քննչական մամինների հրապարկած զենքերը եղել են անօրինական։ Չկա այդ բոլոր որսորդական հրազենների մեջ որեւէ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԶԵՆՔ։
.Չկան հստակ գործողություններ, քայլեր, որ կապացուցեն իշխանական մեղադրանքները՝ իշխանության զավթում, ահաբեկչություն։ Դատախազը, ստեց Խորհրդարանում, թե 2025-ի Խաչվերաց տոնին են փորձել մի բան կազմակերպել։ Կեղծիքի բացահայտումից հետո էլ տարատեսակ անհոդաբաշխ մտքեր էր ասում։
.Սուտ է այն պնդումը, թե երկաթե ինչ-որ աստղեր են պատրաստվել մեքենաների անիվները ծակելու, պայթեցնելու համար։ Ստիպված ընդունեց, որ նման նյութեր հայտնաբերված չեն։
.Գլխավոր դատախազն իշխանական կեղծիքը ապացուցելու համար անցավ տրամաբանության բոլոր սահմանները՝ նշելով, թե եթե ընդդիմադիր հայացքներով քաղաքացին օրինական զենք ունի, ապա արդեն վտանգ կա։
Մնացյալի մասին դեռ վաղվա քննարկմանը։ Բայց Սրբազանների դեմ սարքած-կարկատած փուչիկն արդեն պայթում է հենց փչողների իսկ վրա։
այսօրվա հարցերս գլխավոր դատախազին...»,-եզրափակել է Մանուկյանն ու կից տեղադրել տեսանյութը: