Հետևեք մեզ։

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը

22:44, 07 հուլիս 2025
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը բանակցություններ են վարել Բրազիլիայում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարցեր, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները խոսել են նաև Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանի միջուկային գործունեության, Աֆղանստանում տիրող իրավիճակի և տարածաշրջանային այլ հարցերի մասին։

 

 

Վերլուծական