Հետևեք մեզ։

ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում․ ՔԿ

07:55, 08 հուլիս 2025
ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում․ ՔԿ

Իրավապահները ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը և ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացնում։ Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին ՀՀ ՔԿ-ից։

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- տեղեկացրին ՔԿ-ից:

Վերլուծական

Ամենաընթերցվածները