Հետևեք մեզ։

Դատավոր Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարվեց. ԲԴԽ

10:54, 08 հուլիս 2025
Դատավոր Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարվեց. ԲԴԽ

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի էթիկայի հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանը միջնորդությունը ներկայացնելիս ասել էր, որ Մասիս Մելքոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվող անձին չի պարզաբանել նրա լռելու իրավունքի մասին, հայտնել է, որ եթե մեղադրյալը որոշել է ցուցմունք տալ, ապա պետք է պատասխանի բոլոր հարցերին, մեղադրյալին չի պարզաբանել սուտ ցուցմունք տալու դեպքում սահմանված քրեական պատասխանատվության մասին մինչև այն պահը, երբ տուժողի ներկայացուցիչը հորդորել է նախազգուշացնել:

Մասիս Մելքոնյանը հայտնի է որպես անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների կալանքի միջնորդությունները պարտադիր բավարարող դատավոր։ Բագրատ և Միքայել սրբազանների կալանքի որոշումները նույնպես նա է կայացրել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները