Հետևեք մեզ։

ՄԻՊ-ը փաստաբաններից ստացել է ահազանգեր, որ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

12:27, 08 հուլիս 2025
ՄԻՊ-ը փաստաբաններից ստացել է ահազանգեր, որ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին
2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ 
 
Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման երաշխավորմանը: Նշվածի հաշվառմամբ՝ խիստ մտահոգիչ է վստահորդների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու նպատակով ներկայացած փաստաբանների մուտքի առումով խոչընդոտներ ստեղծելու պրակտիկան:
 
Նման գործելաոճը վտանգում է վարույթն իրականացնող մարմնի վարչական շենքում գտնվող՝ հատկապես քրեական հետապնդման ենթարկվող անձանց իրավաբանական օգնություն ստանալու, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված այլ իրավունքների պատշաճ իրացումը: Պաշտպանն ընդգծում է, որ այս պրակտիկան պետք է իսպառ բացառվի:
 
Նշվածի հաշվառմամբ` Պաշտպանն իրավասու մարմինների ղեկավարների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով առաջացած խնդիրների հրատապ լուծումը։
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները