Հետևեք մեզ։

Չինաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

15:05, 08 հուլիս 2025
Չինաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայում Չինաստանի դեսպանը հուլիսի 8-ին կանչվել է արտաքին գործերի նախարարությունը, որտեղ գերմանական կողմն իր բողոքն է հայտնել Կարմիր ծովում  գործողություն իրականացնող գերմանական ինքնաթիռի վրա լազերային հարձակման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է X սոցիալական հարթակում Գերմանիայի ԱԳՆ արած գրառման մեջ։

«Գերմանացի անձնակազմին թիրախավորելը և գործողությունները խաթարելը բացարձակապես անընդունելի է»,- ասվում է ԱԳՆ գրառման մեջ։

 

Վերլուծական