Հետևեք մեզ։

Երևանի շենքերից մեկի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի, նրա 1-ամյա երեխան էլ մահացել է հիվանդանոցում. shamshyan.com

14:33, 01 հունիս 2023
Երևանի շենքերից մեկի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի, նրա 1-ամյա երեխան էլ մահացել է հիվանդանոցում. shamshyan.com

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի շենքերից մեկի տանիքում կնոջ դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երեխան վնասվածք է ունեցել, սակայն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածն ու վիրավորը մայր ու որդի են։

Դեպքի փաստով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ