Հետևեք մեզ։

Դիլիջանի քրեականի պետը հյուրանոցում համար է պատվիրել, ասել են՝ պետք է վճարի, ինչից հետո նա ծեծի է ենթարկել անչափահաս մատուցողին (տեսանյութ) ArmLur.am

15:05, 01 հունիս 2023
Դիլիջանի քրեականի պետը հյուրանոցում համար է պատվիրել, ասել են՝ պետք է վճարի, ինչից հետո նա ծեծի է ենթարկել անչափահաս մատուցողին (տեսանյութ) ArmLur.am

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել տեսանյութ, որտեղ Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:

Տեղեկություների համաձայն, Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը մտնում է Հաղարծին հյուրանոցային համալիր եւ համար պատվիրում, մատուցողն ասում է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, որից հետո սկսվում է քրեականի պետի ու աշխատակցի հետ գումարի շուրջ խոսակցություն, ինչից հետո էլ քրեականի պետը սկսում է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:

Այս դեպի առթիվ հարուցվել է քրեական վարույթ:

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ