Հետևեք մեզ։

Երևանում 11 ամսական երեխան վայր է ընկել բարձր հարկից և մահացել

15:12, 01 հունիս 2023
Երևանում 11 ամսական երեխան վայր է ընկել բարձր հարկից և մահացել

Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որն ըստ նախնական տեղեկությունների վայր է ընկել բարձր հարկից, հայտնում են ԲԿ-ից։ 

Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք:

Երեխան գիտակցության չգալով մահացել է:

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ