Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտա Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին», - ասվում է շնորհավորական ուղերձում։
Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ կշարունակվի բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսությունը, ինտեգրացիոն միավորումներում սերտ համագործակցությունը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությունը ։
Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ