Կարևոր է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից հետո մենք ունենանք երաշխավոր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը հիշեցրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և նշեց, որ և այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ոչ բավարար կերպով է արձագանքում։
«Մենք պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանը խոսի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին։ Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը, իհարկե, թույլ չենք տա, որ տեղի ունենա»,- ասաց Սիմոնյանը։
Կրկին անդրադառնալով երաշխավորի ինստիտուտին՝ Սիմոնյանը նշեց, որ կարևոր է, որ լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ կլինի ձեռք բերվելիք պայմանավորածությանը։
«Թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ն , թե՛ ՌԴ-ն պատրաստ են հանդիսանալ խաղաղության պայմանագրի կնքման երաշխավոր, բայց մենք պետք է ընտրենք հնարավորինս պինդ մեխանիզմ»,-ասաց նա: