ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունը դատավոր Սամվել Կարապետյանը բավարարել է: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Այս մասին հայտնեց Սարգսյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը:
Նշենք, որ Արթուր Սարգսյանը չորս անչափահաս երեխա ունի: