Վրաստանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Այս մասին ասել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Եվրոպական քաղաքական միության» գագաթնաժողովից առաջ ճեպազրույցում:
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ նման շփումները համապատասխանում են ինչպես կողմերի, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերին.
«44-օրյա պատերազմից հետո Վրաստանը միջնորդ է հանդես եկել Երևանի և Բաքվի միջև շփումներում։ Թբիլիսիի դիրքորոշումն ու դերը չեզոք է և անաչառ՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համատեքստում»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։