Հունիսի 1-ը տոնական խորհուրդ ունի նաև Արցախի հանրային հեռուստատեսության համար: Ուղիղ 35 տարի առաջ՝ 1988թ֊ի հունիսի 1-ին է իր ընթացքը սկսել Արցախի հանրային հեռուստատեսությունը:
«Ծնվեց ժամանակի հրամայականով, որպես Արցախի խոսափող և դարձավ Արցախում պետականության կերտման վկան, մասնակիցն ու տարեգիրը: Արդեն 35 տարի՝ Արցախում գրանցված ձեռքբերումները, ունեցած խնդիրները հավաքվում, ամբարվում են հեռուստատեսության պահոցներում և երկնագույն էկրանից մատուցվում յուրաքանչյուրիդ: 35 տարի անց, փոխվել են հնարավորությունները, տեխնիկական միջոցները, սակայն անփոփոխ է հեռուստատեսության առաքելությունը: Օրվա առթիվ հեռուստառադիոընկերության կազմն այսօր շնորհավորանքներ է ստացել»,-հայտնում են հեռուստաընկերությունից: