Հետևեք մեզ։

Արագածոտնի գյուղերից մեկում ավտովթար է տեղի ունեցել, 14-ամյա ուղևորը մահացել է

17:29, 01 հունիս 2023
Արագածոտնի գյուղերից մեկում ավտովթար է տեղի ունեցել, 14-ամյա ուղևորը մահացել է

Մայիսի 31-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Զիլ» բեռնատարին. 19-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ուղևորը՝ 14-ամյա Վոլոդյա Խաչատրյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն: