Ֆրանսիայի առաջնության ավարտից հետո Լիոնել Մեսսին կհեռանա ՊՍԺ-ից։ «Կլերմոնի» հետ հանդիպումը կլինի վերջին խաղացողի համար։
«Հուսանք՝ մենք այն արժանապատվորեն կանցկացնենք, ես պատիվ եմ համարում աշխատել աշխարհի լավագույն խաղացողի հետ»,- RMC sport-ը մեջբերում է ակումբի մարզիչ Քրիստոֆ Գալտիեն խոսքերը։
Արգենտինացին հեռանում է ազատ գործակալի կարգավիճակով, սակայն գայթակղիչ առաջարկ ունի Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալից»: Նրա վերադարձով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: