Հետևեք մեզ։

Մեր պատկերացումներով՝ բենզինի գինն ավելի էժան է, իսկ հեղուկ գազի մասով ուսումնասիրություն ենք անում․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)

18:05, 01 հունիս 2023

 Բենզինի գինը նույնիսկ այս պարագայում, մեր պատկերացումներով, տնտեսապես ավելի էժան է, որովհետև, եթե տեսնեք այն երկրները, որտեղից մենք ներկրում ենք, և մեր հարևան երկիր Վրաստանը, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում թե՛ Regular, թե՛ Premium տեսակի բենզինի գները էական էժան են։ Կարծում եմ՝ բորսայական գների բարձրացման այս պարագայում մի փոքր ևս պետք է բենզինի գները բարձրանան։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին բենզինի և հեղուկ գազի գների բարձրացման պատճառներին։

 

Նա նշեց, որ այսօր հիմա ուսումնասիրություն են անում, որ հասկանան՝ արդյոք դեմպինգի արդյունքում է այսպես էժան, թե՞ ոչ, քանզի տարածաշրջանում բենզինի գները, որտեղից ներմուծում են էականորեն ավելի բարձր են, քան Հայաստանում վաճառքի գներն են, ինչը տարօրինակ է։ Ինչ վերաբերում է գեղուկ գազի թանկացմանը, ապա Գեղամ Գևորգյանն ասաց, որ այստեղ գերիշխող դիրք ունեցող որևէ տնտեսվարող սուբյեկտ չկա, այսինքն՝ ակնհայտ է, որ դա մրցակցային դաշտից դուրս է։

«Բայց հանրությանը բացատրություն տալու համար երկու գործողություն ենք արել, առաջին՝ վերցրել ենք Ռուսաստանի շուկան, որտեղից ներկրվում է հեղուկ գազը, և տեսել ենք, որ ՌԴ-ում գները բարձրացել են, պատճառները ևս կհրապարակենք, թե ինչու է Ռուսաստանում բարձրացել, բայց ևս մեկ գործողություն ենք անում վերջնական արդյունքը ձեզ ցույց տալու համար, թե արդյո՞ք ՌԴ-ում հեղուկ գազի գների բարձրացումը համահունչ է եղել Հայաստանում գների բարձրացմանը։ Սրա համար մի փոքր ժամանակ է պետք, որ հասկանանք և ներկայացնենք հասարակությանը»,-ասաց ՄՊՀ նախագահը։

 

Մանրամասն՝ տեսանյութում․ 

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ