Երևանի «Արարատում» իրենց ելույթներն ավարտել դարպասապահ Տիագո Գոմեսն ու պաշտպան Մարկ Ֆրեդ Ցունգին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Տիագո Գոմեսի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ, իսկ Մարկ Ֆրեդ Ցունգիի պայմանագրի ժամկետն ավարտվել է:
Բրազիլացի դարպասապահ Տիագոր Գոմեսը 33 անգամ է պաշտպանել «Արարատի» դարպասը, իսկ Մարկ Ֆրեդ Ցունգին 9 խաղ է անցկացրել երևանյան ակումբի կազմում: