Հետևեք մեզ։

Դու թողե՞լ ես ծխելը․ Լավրովի հարցը՝ Կիմ Չեն Ընին

17:35, 12 հուլիս 2025
Դու թողե՞լ ես ծխելը․ Լավրովի հարցը՝ Կիմ Չեն Ընին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ կատակով հարցրել է նրան, թե արդյոք նա թողել է ծխելը։ «Սիրելի՛ բարեկամ», - ողջունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը Լավրովին։ «Մեկ տարի է անցել մեր վերջին հանդիպումից: Դու դեռ ծխո՞ւմ ես։ Ես էլ եմ ծխում», - պատասխանել է նախարարը, որին երկու կողմերն էլ ծիծաղել են։

Կողմերը ջերմորեն ողջունել են միմյանց և գրկախառնվել։ Հանդիպումը տեղի է ունեցել Վոնսան հանգստավայրում։ Լավրովը ԿԺԴՀ-ում է հուլիսի 11-ից 13-ը։

Վերլուծական