Հետևեք մեզ։

Երեխան հետազոտվում է. Քրեակատարողական ծառայությունը կալանավորված մոր պաշտպանին հորդորում է զերծ մնալ բացասական հուզական ֆոն ձևավորելուց

13:57, 13 հուլիս 2025
Երեխան հետազոտվում է. Քրեակատարողական ծառայությունը կալանավորված մոր պաշտպանին հորդորում է զերծ մնալ բացասական հուզական ֆոն ձևավորելուց

Ի պատասխան կալանավորված անձ Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից  հայտնում են.

 

«Պնդումներն այն մասին, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված խցում տաք ջուր չի եղել, չեն համապատասխանում իրականությանը։ Խցում եղել է տաք ջուր նաև գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ բնակվող մայրերը։ 

 

Իրականության հետ աղերս չունեն նաև սննդի մասին պնդումները։ Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված, պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։

 

Ինչ վերաբերում է խցի՝ իբր ոչ բարվոք պայմաններին, ապա տեղեկացնում ենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով։ 

 

Ուստի հորդորում ենք տիկին Փոստանջյանին զերծ մնալ իրականությունը խեղաթյուրող և այդպիսով հասարակության լայն շրջանակներում բացասական հուզական ֆոն ձևավորող տեղեկություններ տարածելուց։

 

Հավելենք, որ այս պահին երեխան հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները