Հետևեք մեզ։

ՔԿԾ-ն հրապարակել է այն խցի լուսանկարները, որտեղ պահվել են մայրն ու ութ ամսական երեխան

16:47, 13 հուլիս 2025
ՔԿԾ-ն հրապարակել է այն խցի լուսանկարները, որտեղ պահվել են մայրն ու ութ ամսական երեխան

Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է այն խցի նկարները, որտեղ պահվել են կալանավորված մայրն ու նրա ութ ամսական երեխան.

 

«Ի լրումն նախորդ պաշտոնական հաղորդագրության՝ տեղադրում ենք այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։ 


 
Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։

 

ՀՀ փաստաբանների պալատին խնդրում ենք քննարկման առարկա դարձնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածող փաստաբանի վարքագիծը»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները