Հետևեք մեզ։

Սարյան փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

09:05, 14 հուլիս 2025
Սարյան փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

Երևանի Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների իրականացման մասով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։ 

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։ 

Նախագծված նոր սխեմաներով նախատեսվում է Սարյան փողոցում սահմանել միակողմ երթևեկություն, որը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ուղղությամբ՝ ընդգրկելով Սարյան փողոցը, ինչպես նաև Մոսկովյան պողոտայի մի հատվածը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները