Հետևեք մեզ։

Գուցե գրական հայերենս կատարելագործելու կարիք ունի, բայց դա ինձ ավելի քիչ հայ չի դարձնում․ Սամվել Կարապետյանի դուստր

12:07, 14 հուլիս 2025
Գուցե գրական հայերենս կատարելագործելու կարիք ունի, բայց դա ինձ ավելի քիչ հայ չի դարձնում․ Սամվել Կարապետյանի դուստր

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, ինստագրամի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ պատմում է հայերենի իր իմացության ու բացթողումների մասին:

«Հատկապես այս օրերին, շատ կուզեի խոսել սահուն, գրագետ հայերենով: Պարզ, բաց իմ հայրենակիցներին պատմել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում մեր ընտանիքի շուրջ և հատկապես հորս հետ: Ինչպես շատ հայեր, ես էլ մեծացել ու կրթություն եմ ստացել հայրենիքից դուրս, և գուցե գրական հայերենս կատարելագործելու կարիք ունի, բայց դա ինձ ավելի քիչ հայ չի դարձնում: Ես ազատ խոսում եմ հայերեն՝ Մշո բարբառով»,-ասում է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները