Մոլդովաում` «Մանուկ Բեյի» պալատում, Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց, որ ուզում են հասնել խաղաղության և քայլ-քայլ առաջ են գնում։
Նա ասաց, որ ԱԺ-ում Հայաստանի` կադաստրի վկայական չունենալու մասին է հայտարարել, որը բանավեճերի առիթ է տվել, ոմանք դա լսել են, ոմանք ոչ, էլ չի կրկնի, բայց ասաց.
«Ես շատ ուզում եմ, որ որպես ՀՀ վարչապետ հասնեմ մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի լրացված և ամբողջական վկայական։ Մենք մեր կադաստրի վկայականը ձևակերպելու ճանապարհին շատ կարևոր քայլեր ենք արել, ինչ, որ վերահաստատված չէր, վերահաստատելով քայլ-քայլ գնում ենք»:
Փաշինյանի հայտարարությանը Մոլդովայի հայերը ծափահարեցին։