Հետևեք մեզ։

Նեթանյահուն չի լուծել Իրանում որևէ ռազմական խնդիր. Արաղչի

19:33, 14 հուլիս 2025
Նեթանյահուն չի լուծել Իրանում որևէ ռազմական խնդիր. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանում ռազմական գործողության ժամանակ չի կարողացել իրականացնել որևէ խնդիր։

«Չկարողանալով կատարել ոչ մի ռազմական առաջադրանք՝ Նեթանյահուն ստիպված վազեց «հայրիկի»՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ, երբ մեր հզոր հրթիռները հողին հավասարեցրին իսրայելական գաղտնի օբյեկտները, ինչը Նեթանյահուն դեռևս թաքցնում է հանրությունից: Նա բացահայտ ԱՄՆ-ին թելադրում է ինչ ասել ու անել Իրանի հետ բանակցություններում»,- Արաղչին գրել է իր Telegram ալիքում:

Ավելի վաղ Նեթանյահուն ամերիկյան Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում նշել էր, իր կարծիքով, Իրանի հետ ցանկացած հնարավոր համաձայնագրի պայմանները. «Ուրանի հարստացում չի լինի՝ ինչպես նախագահ Թրամփը և ես բազմիցս պնդել ենք։ Ոչ մի հրթիռ, որի հեռահարությունը մեծ է միջազգային պայմանագրերով նախատեսված 480 կմ-ից։ Եվ ոչ մի աջակցություն ահաբեկչության առանցքին»,- ասել է հրեական պետության վարչապետը։

Ապրիլի 12-ից ի վեր Իրանի և Միացյալ Նահանգների միջև տեղի է ունեցել անուղղակի բանակցությունների հինգ փուլ, որոնց միջնորդի դերում հանդես է եկել Օմանը։ Հունիսին Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածներից հետո չեղարկվել է միջուկային ծրագիրը քննարկելու ևս մեկ հանդիպում։

Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտին՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։

Վերլուծական