ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր հաճախակի շփումները, ասել է, որ նրան համարում է «կոշտ տղա», ինչը, ըստ նրա, հաստատվում է Ռուսաստանի նախագահի երկար տարիների վարքագծով։
«Նա կոշտ մարդ է։ Սա ապացուցվել է երկար տարիների ընթացքում։ Նա խաբել է շատ մարդկանց՝ (ԱՄՆ նախկին նախագահներին - խմբ.) Բուշին, Քլինթոնին, Օբամային, Բայդենին։ Ինձ՝ ոչ», - ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների ներկայությամբ կայացած հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Պուտինի հետ բանակցությունները «միշտ շատ հաճելի են», բայց դա չի կանխում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարվածների փոխանակումը։