ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ հարց՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Թվում է, թե այն մոտ է լուծմանը։ Այն մոտ է հաջող լուծմանը», - ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը
22:38, 14 հուլիս 2025