Հետևեք մեզ։

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը վերացնելու վերաբերյալ համապատասխան գրություն եմ ուղարկել գլխավոր դատախազին․ Վարդևանյան

09:47, 15 հուլիս 2025
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը վերացնելու վերաբերյալ համապատասխան գրություն եմ ուղարկել գլխավոր դատախազին․ Վարդևանյան
Սամվել Կարապետյանի նկատմամբ աբսուրդային քրեական վարույթը նախաձեռնվել էր հունիսի 17-ին իր հարցազրույցում հնչած մեր Մայր Աթոռը պաշտպանելու և օրվա իշխանությունների իրականացվող առնվազն հակասահմանադրական ոտնձգությունները քննադատելու համար. գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
 
«Հունիսի 18-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես այդ հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման նպատակով: Քրեական վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են հունիսի 17-ի ներկայացված հարցազրույցը գնահատեն 2025 թվականի հուլիսի 4-ի և նույն թվականի հուլիսի 14-ի Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված հայտարարությունների շրջանակներում, որի պայմաններում ցանկացած ամենամեծ աբստրահված քննչական վարկածը չի կարող <<դիմանալ>> քննադատությանը և պարզապես օրենքին:
 
Ավելին նման ակնհայտ անհիմն և ապօրինի կալանքը վերացնելու ոչ միայն լիազորությամբ, այլ նաև ստեղծված իրավիճակում այլևս պարտականությամբ օժտված է ՀՀ դատախազությունը և դրա վերաբերյալ համապատասխան գրություն եմ ուղարկել Գլխավոր դատախազին:
 
Հիշեցման կարգով հարցազրույցը որակվել էր իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, որին նախորդել էր գործադիր իշխանության ղեկավարի հաշվեհարդարի խոստումը: Բոլորին այլևս ակնհայտ է, որ այդ հարցազրույցում բացակայում էր 1) հասարակությանն ուղղված կոչը, 2) բռնության որևէ հատկանիշ, 3) իշխանության զավթման որևէ հատկանիշ»,-գրել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները