Հետևեք մեզ։

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 131-ի, Նյու Ջերսիում արտակարգ դրություն է հայտարարվել

13:56, 15 հուլիս 2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 131-ի, Նյու Ջերսիում արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ Տեխասի նահանգում առնվազն 131 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով, գետերի վարարումը կշարունակվի հորդառատ անձրևների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են ամերիկյան ԶԼՄ-ները։«Ես պետք է նաև տեղեկացնեմ ձեզ, որ եղանակային պայմանների պատճառով այսօր և վաղը (գետերի վարարումը) կշարունակվի, և ավելի վաղ չտուժած շրջանները կբախվեն դժվարությունների», - հավելել է նա: 

Էբոթը նշել է, որ դեռ 97 մարդ անհետ կորած է: 

Տեղատարափ անձրևներ և հեղեղումներ են նաև Նյու Ջերսիի նահանգում, ինչի պատճառով նահանգապետ Ֆիլ Մերֆին հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ, ասվում է Նյու Ջերսիի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:«Ես արտակարգ դրություն եմ հայտարարել ամբողջ նահանգում վարարումների և սաստիկ ամպրոպների պատճառով», - նշել է նահանգապետը: 

Մերֆին Նյու Ջերսիի բնակիչներին կոչ է արել զգույշ լինել և դուրս չգալ ճանապարհներ առանց հույժ անհրաժեշտության:

 

 

Վերլուծական