Հետևեք մեզ։

Շանը մեքենային կապած երթևեկող վարորդը ձերբակալվել է․ ՆԳՆ ոստիկանություն

12:40, 15 հուլիս 2025
Շանը մեքենային կապած երթևեկող վարորդը ձերբակալվել է․ ՆԳՆ ոստիկանություն
Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։ Հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակը։
 
Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ։
 
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները