Ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանը, որը կալանավորվել է ՀՀ իշխանությունների կողմից, երեկ ԱԱԾ մեկուսարանից հայտարարություն տարածեց քաղաքական ուժ ստեղծելու մասին։
Կարապետյանի հայտարարությունից զատ արդեն նշմարվում էր այդ մասին՝ հաշվի առնելով նրա նախորդ հայտարարությունները, հայտարարությունների թեզերը։ Ի դեպ, անգամ պարզ է, որ կարգախոսը՝ մեր ձևովն է, իսկ գույնը՝ սպիտակը։
Բայց սրանք տեխնոլոգիաներն են, Սամվել Կարապետյանի հայտարարությունում կարևոր տարր կա, որը մեծ գործ է պահանջում, ավելին՝ դրանով կարող է պայմանավորված լինել Կարապետյանի քաղաքական ուժի ելքը։ Ինչու՞ մեծ գործ, որովհետև եթե ընդդիմադիր դաշտը նույն ձևով, նույն կերպ աջակցի Կարապետյանին, ապա այդ օղակների դեմ պայքարելու համար և՛ բավարար չափով պաշար կա, և՛ իշխանությունը մարզված է։
Կարապետյանն ասում է․ «Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ »։
Սկսենք վերջից․ համախոհ Կարապետյանին կարող են լինեն ընդդիմադիր դաշտում ձևավորված բոլորը երկու պատճառով․ 1-ին՝ շանս կա, 2-րդը՝ դժվար է դեմ գնալ Սամվել Կարապետյանին՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, կամ՝ ինչպես բ դեմ գնան ու ինչով։
Անգամ այս հայտարարության ֆոնին դադարել է ՀՀԿ-ի ձևով PR-ն իրենց վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի շուրջ։ Առհասարակ շախմատային այս քայլը, որի ելքը դժվար թե ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին պարզ չէր, անգամ կարճաժամկետ փուլում ոչ մի կերպ չաշխատեց։
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հայտարարության այս հատվածի առաջին մասին, ապա Կարապետյանն ասում է՝ մեծ հարգանք ունի Փաշինյանի քաղաքականության դեմ իրական պայքար մղածների նկատմամբ, բայց իրենք իրենց պատկերացումն ունեն ու գնալու են իրենց թիմով։
Այսպիսով, խառնվում են ընդդիմադիրների բոլոր խաղաքարտերը․ միանա՞լ Սամվել Կարեպետյանին, բայց նա իր թիմի ու իր ձևի մասին է խոսում, կողքից աջակցել, իսկ դա արդյո՞ք Սամվել Կարապետյանը կհամարի հօգուտ իրեն, Դավիթ Համբարձումյանով կամ ՀՅԴ-ից ու քոչարյանական թիմից առանձին անհատներով իշխանափոխության հա՞յտ ներկայացնել, բայց դա ընդդիմության նվազագույնը հինգ տարի է չի հաջողվում։
Այստեղ ամենահստակը կրկին Փաշինյանի դիրքավորումն է՝ պայքարել Սամվել Կարապետյանի դեմ ամեն ձևով։