Հետևեք մեզ։

«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպшն եղել. մահվան 14-րդ դեպքը տարեսկզբից․ Factor.am

09:00, 16 հուլիս 2025
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպшն եղել. մահվան 14-րդ դեպքը տարեսկզբից․ Factor.am

Հուլիսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահվան հերթական դեպքն է գրանցվել։ Factor TV-ի տեղեկություններով՝ դատապարտյալ Ա.Ս-ն պատժախցում ինքնասպան է եղել սավանով կախվելու միջոցով։

Դատապարտյալը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, պարբերաբար կոտրել է խցի գույքը, ինչի հետևանքով հայտնվել է պատժախցում։ Մի քանի անգամ փորձել են նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», ՔԿՀ, սակայն Ա.Ս-ն կամ տեղում կամ հիվանդանոցում կամովին հրաժարվելու դիմում է գրել։

Քրեակատարողական ծառայությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։ 

Տարեսկզբից մինչև օրս ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 14 դեպք, որից 6-ը՝ ինքնասպանության միջոցով։ Մահվան դեպքերն այս տարի կտրուկ աճ են գրանցել. համեմատելու համար նշենք, որ նախորդ տարվա ողջ ընթացքում գրանցվել էր մահվան 12 դեպք, բոլորի դեպքում արձանագրվել էր կենսաբանական մահ։  


Վերլուծական

Ամենաընթերցվածները