Հետևեք մեզ։

Որքա՞ն գումար են ծախսել նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի աշխատակազմերը 2022-ին

11:51, 02 հունիս 2023
Որքա՞ն գումար են ծախսել նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի աշխատակազմերը 2022-ին

Վարչապետի աշխատակազմը 2022-ին ունեցել է 10 ծրագիր, 52 միջոցառում, տարեկան պլանը կազմել է 19,5 մլրդ դրամ, փաստացի իրականացվել է 20,8 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։


Ըստ նրա ճշտված պլանի նկատմամբ դա կազմել է 95,7 տոկոս կատարողական, ինչը 4,4 տոկոսով բարձր է եղել, քան 2021-ին, այսինքն ծախսած փաստացի գումարը։


«Նախագահի աշխատակազմն ունի 1 ծրագիր, իրականացրել է 4 միջացառում, տարեկան պլանը կազմել է 1,6 մլրդ դրամ, այնուհետև ճշտված պլանով գումարը նվազեցվել է 1,3 մլրդ դրամ, փաստացի իրականացվել է 1,2 մլրդ դրամի փաստացի ծախս։


Սա ավելի փոքր է եղել, քան 2021-ին ծախսված գումարը։


ԱԺ-ն իրականացնում է 1 ծրագիր և 6 միջոցառում, տարեկան պլանը կազմել է 6,3 մլրդ դրամ, փաստացի ծախսվել է 6 մլրդ դրամ, որը կազմել է ճշտված պլանի նկատմամբ 97 տոկոս, ինչը 11,7 տոկոսով ավելին է եղել, քան 2021-ի փաստացի ցուցանիշը»,- ներկայացրել է նախարարը։