Հետևեք մեզ։

Հայաստան գալիս հլը մի հատ հավսար` զգաստ. մուրճս յուղած, աշխատասենյակում դրած ա. Փաշինյան (տեսանյութ)

13:36, 16 հուլիս 2025

Սամվել Կարապետյանն իր հիմնական քաղաքացիության երկրում կարո՞ղ է մտքով անցկացնի, որ ինքը կարող է իրեն պահել այնպես, ինչպես փորձում է պահել ՀՀ-ում։ Եթե հանկարծ իր հիմնական քաղաքացիության երկրում իր գլխում նման միտք ծագի, ինքը չի թողնի, որ ուրիշները բան անեն, ինքը պատուհանից ինքնակամ կթռնի հնարավորինս ամենաբարձր հարկից․ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասում եմ՝ կներեք, ՀՀ-ն «պռախադնոյ դվո՞ռ» է։ Ամեն մեկը գրպանում 6 անձնագիր ունի, գալիս է Հայաստանը փրկելու։ Հայաստան գալիս հլը մի հատ հավսար` զգաստ. մուրճս յուղած, աշխատասենյակում դրած է»,-ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները