Հետևեք մեզ։

Կոտայքում վթարի հետևանքով վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է

11:53, 02 հունիս 2023
Կոտայքում վթարի հետևանքով վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է
Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով երեկ մահացել է:
Այս մասին հայտնում է  Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
 
«Խորը ցավով եմ տեղեկացնում, որ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով երեկ մահացել է:
 
Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր»։
 
Հիշեցնենք, որ Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։ 
 
Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։