Հետևեք մեզ։

Իսրայելը նոր հարված է հասցրել Դամասկոսի կենտրոնին

17:29, 16 հուլիս 2025
Իսրայելը նոր հարված է հասցրել Դամասկոսի կենտրոնին

Իսրայելական ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Դամասկոսի կենտրոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում սիրիական Al Ikhbariah հեռուստաալիքը։

Ավելի վաղ ստացված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 16-ի կեսօրին Դամասկոսի կենտրոնին իսրայելական հրետակոծության հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացիական անձ: 

Syria TV-ի տեղեկացմամբ՝ Իսրայելի բանակը նոր ավիահարված է հասցրել Սիրիայի բանակի գլխավոր շտաբի շենքին, որը գտնվում է Syria TV հեռուստաընկերության ստուդիայի դիմաց։ Ավիահարվածի ուժգին պայթյունը ստիպել է աշխատակիցներին լքել ստուդիան։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ թիրախավորել է Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մուտքը։

Արաբական և տարածաշրջանային երկրները դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի տարածքի վրա՝ աջակցելով Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը։

 

Վերլուծական