Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը մերժել է հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի հայցն ընդդեմ Արդարադատության նախարարության՝ նրանից օտարերկրյա գործակալի կարգավիճակը հանելու պահանջով, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դատարանի դահլիճից։
2022 թվականի սեպտեմբերին Արդարադատության նախարարությունը Գալկինին ներառել է օտարերկրյա գործակալների ցուցակում։ Արվեստագետի վերաբերյալ այս որոշման հիմնավորումը եղել է «քաղաքական գործունեություն ծավալելը»։ Գալկինը լքել է Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։