Հետևեք մեզ։

Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիայի նախագահական պալատին

18:31, 16 հուլիս 2025
Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիայի նախագահական պալատին

Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիայի նախագահական պալատին, հաղորդում է Reuters-ը։

Այսօր ավելի վաղ Դամասկոսի կենտրոնում գտնվող պաշտպանության նախարարությունն էր հարձակման ենթարկվել։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի հետ սահմանակից շրջաններ՝ սպառնալով սաստկացնել հարվածները, քանի դեռ Դամասկոսը դուրս չի բերել իր ուժերը երկրի հարավից, որտեղ վերջին օրերին արյունալի բախումներ են սկսվելդրուզների և տեղական ջոկատների միջև։

Իսրաելը պնդում է, թե ռազմական հարձակումների նպատակն է աջակցել դրուզ փոքրամասնությանը և թույլ չտալ, որ Սիրիան ամրապնդի ռազմական ներկայությունը սհմանակից շրջաններում։

 

Վերլուծական