ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է մի ժարք կառույցների բյուջետային կատարողականները։
Ըստ այդմ՝ ՍԴ-ում եղել է 1 ծրագիր և 2 միջոցառում, տարեկան պլանը 704 մլն դրամ, փաստացի ծախսվել է 733 մլն դրամ, որը ճշտված պլանի 97,7 տոկոսն է և 2021-ի համեմատ 8 տոկոսով ավելի։
ԲԴԽ-ում եղել է 1 ծրագիր և 22 միջոցառում, տարեկան պլանը 14 մլրդ դրամ, փաստացի տարեկան պլանը եղել է 14 մլրդ 224 մլն դրամ, այնուհետև պլանն ավելացել է 15 մլրդ 89 մլն դրամ, փաստացի իրականացվել է 14,5 մլրդ դրամի ծախս։ Սա 17 տոկոսով ավելին է 2021-ին ծախսված գումարների համեմատությամբ։
Արդարադատության նախարարությունում եղել է 8 ծրագիր, իրականացվել է 37 միջոցառում, տարեկան պլանը կազմել է 23 մլրդ 238 մլն դրամ, ճշտված պլանով գումարն ավելացել է 24 մլրդ 566 մլն դրամ, կատարվել է 23 մլրդ 191 մլն դրամի ծախս։ Սա 18 տոկոսով ավելին է 2021-ի փաստացի ցուցանիշից։
Դատախազությունում եղել է 3 ծրագիր, 8 միջոցառում, փաստացի իրականացվել է 2 ծրագիր և 8 միջոցառում, տարեկան պլանը 6 մլրդ 681 մլն դրամ, տարեկան ճշտված պլանով նախատեսվել է 7 մլրդ 306 մլն դրամ, փաստացի իրականացվել է 7 մլրդ 267 մլն դրամի ծախս։ Այստեղ կա 18 տոկոսով ավելացում 2021-ի համեմատ։
ՊՎԾ-ն իրականացրել է 1 ծրագիր և 3 միջոցառում։ Այստեղ տարեկան պլանով հիմնականում ապարատային ծախսեր են, նախատեսված էր 758 մլն դրամ, այնուհետև ավելացում է արվել 777 մլն դրամի, փաստացի իրականացվել է 773 մլն դրամի ծախս։ 2021-ի փաստացի ցուցանիշից ավելի է 14 տոկոսով։
ՔԿ-ում եղել է 1 ծրագիր և 7 միջոցառում։ Տարեկան պլանը կազմել է 8 մլրդ 209 մլն դրամ, տարեկան ճշտված պլանը 9 մլրդ 724 մլն դրամ, փաստացի իրականացվել է 9 մլրդ 638 մլն դրամ։ Այստեղ ծախսված գումարները 19 տոկոսով ավելի են 2021-ի համեմատությամբ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եղել է 1 ծրագիր, 2 միջոցառում, տարեկան պլանը 350 մլն դրամ, ճշտված պլանը 368 մլն դրամ, փաստացի ծախսը 358 մլն դրամ։ Սա 66 տոկոսով ավելի է 2021-ի համեմատ։
Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր և 4 միջոցառում։ Տարեկան պլանը 966 մլրդ դրամ, ճշտված պլանը 1 մլրդ 739 մլն դրամ, փաստացի իրականացվել է 1 մլրդ 508 մլն ծախս։ Ավելացումը պայմանավորված է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննություն» միջոցառման գծով գումարների ավելացմամբ։
Հաշվեքննիչ պալատը ունի 1 ծրագիր և 3 միջոցառում։ Տարեկան պլանը կազմել է 1 մլրդ 49 մլն դրամ, ճշտված պլանը նվազեցվել է 1 մլրդ 30 մլն դրամի, փաստացի իրականացվել է 985 մլն դրամի ծախս։ Սա ավելի ցածր է, քան 2021-ի կատարողականը։
ԿԸՀ-ն ունի 1 ծրագիր և 3 միջոցառում, տարեկան պլանը կազմել է 1 մլրդ 268 մլն դրամ, ապա պլանը ճշտվել է 1 մլրդ 33 մլն դրամ, փաստացի իրականացվել է 936 մլն դրամի ծախս։ Սա 2021-ի համեմատ պակաս է։