Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ առավելագույն փոխգործակցությամբ. բազմակողմ ձևաչափերից բացի, երկրներին միավորում են նաև երկկողմանի սերտ հարաբերությունները, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ ավելի հավանական է համարում երկրի դուրս գալը ՀԱՊԿ-ից, քան կազմակերպությանը մասնակցության սառեցումը։ «Մենք, իհարկե, հետաքրքրված ենք բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով առավելագույն փոխգործակցությամբ։ Եվ բազմակողմ ձևաչափերից բացի, մեզ դեռևս միավորում են շատ սերտ երկկողմանի հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել», - «Մայակ» ռադիոկայանին ասել է Պեսկովը։
Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ առավելագույն փոխգործակցությամբ. Պեսկով
21:42, 16 հուլիս 2025