Հետևեք մեզ։

Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել փչացած ավտոմեքենան նորոգող վարորդին. Shamshyan.com

08:51, 17 հուլիս 2025
Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել փչացած ավտոմեքենան նորոգող վարորդին. Shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ թիվ 31/2 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 33-ամյա Արսեն Ս․-ն իր վարած տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել այդ պահին իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան նորոգող վարորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները